суббота, 28 сентября 2019 г.

Валькирия 

Играет увертюра Вагнера, скрипка не скрипит а плачет,
В моем сердце рыцарском пылает пламя вечности,
Как в печи колдуна Регина искрится пламя мечи,
Кую я слова любви без перевода, а скрипка чарует и мычит.

В душе арменоязычной моей искрятся слова пламенем дыша,
Хотят что то шептать тайком в ушко война-нордианки,
Но от ветерка лёгинкой рождённой от твоей ресниц,
Про шепот забывают… и гремят молнегромом небесным!

В кузне плавится метал, а в сердце из раскалённых слов
Рождается нежное откровение любви как солнце на рассвете,
Ты будешь смущена прочитав  эти строки в негодовании
Моё сердце как наковальня, ты раскрой её мечом Валькирии.

Вагнер умолк… у него сумерки любви и боги ему не помогут?
Нежность Моцарта тут к спеху и  величие Штрауса тебе к лицу,
Всё стихло. Притаив дыхание, гении мира ждут взгляда твоего,
Но ты таинственна, ведь ты женщина и лишь сверкаешь о любви.

И сам не знаю, что я тут смастерил, не уж узоры из стали о любви?
Аль может искрились таинственные руны из золота души?
Но ты прочтешь не буквы слов, слова-звуки, тебе - смысл дорога,
Улыбнешься и ответишь ты так нежно, что я буду смущен навсегда!


Ներբող հայուհուն


Ներբող հայուհուն                                                                               


Հաֆեզն ելավ արշալույսին ու քնարով հավերժների
Հին բառերից պարսկալեզու բառեր ձուլեց արծաթ, ոսկի,
Երգեց բույրը, տեսքը, գույնը զով Շիրազի շքեղ վարդի,
Երգեց սերը նվիրումը մարդկանց ազնիվ նուրբ սրտերի:

Դու ժպտացիր ու վարդ բացվեց Քո լուսաշող քնքուշ դեմքին,
Ես ինչ երգեմ, իմ տիրուհի, որ ուշք դարձնես իմ տաղերին,
Իմ արնաքամ սիրտը տանջված, որ աչքերիդ լույսով հարբել,
Դարձել է բորբ ու հրավառ Քո պատկերի անհույս գերին:

Քո վարդաթերթ շուրթերը նուրբ, ծաղիկներին բույր են տվել,
Ատամներդ մարգարտաշար իմ աչքերի քունն են փախցրել,
Ճակատդ բաց արձակ մտքի արարատյան վսեմ բարձունք,
Որ ամբարած ունի հավերժ հայ մայրերի աղոթքը սուրբ:

Աչքերդ հույս, աչքերդ լույս, զույգ ադամանդ լուսնի վրա,
Նրանց անհուն անդունդներում մտքիս թելն է հավերժ կորել,
Տիեզերքի հեռուներում դեգերում եմ պապակ սրտով,
Ախ ուր է թե մի օր հանկարծ Քո առվակի հունը գտնեմ:

Ոչ Սևակն եմ, ոչ Չարենցը, ոչ էլ Վարպետը գյումրեցի,
Ես ինչ երգեմ, որ նմանվեմ Վարուժանին մեր ցեղի,
Լոռվա ձորից մինչև Բաղդադ ու Թիֆլիսից մինչ Պոլիս,
Սեգ հայուհուն գովերգեցին որպես թագը աշխարհի:

Գովերգեցին սուրբ մայրիկին ու քույրիկին մեր բարի,
Գովերգեցին սերը կնոջ ու պերճ կուրծքը օրիորդի,
Տվին, առան կնոջ գոյը, նրա դերը ջեննեթի
Հանգ չթողին հանճարները, որ գեթ մեկն էլ ինձ լսի:

Բառ չեմ գտնում, խոսք չեմ գտնում, Քո հմայքին համարժեք,
Ես արծիվ եմ ոչ թե սոխակ, որ քո տեսքի գովքն անեմ:
Ելար ասիր արևներին թովիչ ձայնով կարկաչուն.
-Ես արթուն եմ, դուք մայր մտեք, ինչ եք հոգնած առկայծում:

Շողդ առավ Արա լեռին, բայց իմ հոգուց բոց ժայթքեց,
Սրտիս զարկեց երկրաշարժը, ախր սերն էլ է տարերք,
Ինչպես Սասնա Խանդութ Խաթուն սիրտս գուրզով փշրեցիր,
Բեկորներից աստղոտ սրտիս լույս խոյակներ կերտեցիր:

Սիրտս Վանա լճից էլ մեծ Քեզ խնկաման է դարձել,
Եվ հին ու նոր աստվածների նենգ նախանձն է փոթորկել,
Գիտեմ բյուր-բյուր կանանց անուն Չինմաչինից մինչ Բոստոն,
Բայց իմ հոգու լույսը Դու ես Նաիրուհի իմ պչրուն:

Այսպես երգեց մեր հին երկրում, որ կոչվում է Արարատ,
Իմ հեգ սիրտը գողթան երգեր նորավառ ու անարատ,
Ներբողն ահա ավարտեցի այդ իրավունքը չունեմ,
Ամպից մաքուր այ ցնծուհի՛, իրավունքիդ ես մեռնեմ:


Աշոտ Մանուկյան